Սիրիայում ռուս լրագրողուհու են առևանգել

18:00 • 13.10.12

Սիրիայում՝ Հոմս քաղաքի մոտ առևանգել են ռուսաստանցի լրագրողուհու, հայտնում է Известия-ն:

 

Խոսքը Անխար Կոչնևայի մասին է, որին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տանում Սիրիայի իշխանությունները: Չնայած առայժմ հայտնի չէ, թե ում գերուհին է դա:

 

Մեկ այլ՝ Սիրիայում աշխատող ռուս լրագրողուհու վկայությամբ՝ Կոչնևան երեկոյան Տարտուս քաղաքից տաքսիով ուղևորվել է Հոմս, սակայն տեղ չի հասել, չնայած վարարդը պնդում է, թե նրան հասցրել է Հոմսի Սպաների ակումբ:

 

Կոչնևայի անհետացումը շատ տարօրինակ է, գրում է աղբյուրը, նախևառաջ այն պատճառով, որ նրա ընտրած երթուղին լիովին կառավարական ուժերի վերահսկողության տակ է:

 

Այս տարվա սկզբից ի վեր Սիրիայում 4 լրագրող է զահվել, ևս 3-ը անհայտ կորել է: