Ղրղըզստանի նախկին նախագահի որդին ձերբակալվել է Լոնդոնում

00:47 • 13.10.12

Լոնդոնում ձերբակալվել է Ղրղըզստանի նախկին նախագահի կրտսեր որդին` Կաքսիմ Բակիևը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Հոկտեմբերի 12 առավոտյան Լոնդոնում իրավապահների կողմից ամերիկյան և ղրղըզական կողմերի հարցմամբ ձերբակալվել է Մաքսիմ Բակիևը»,- ասվում է Ղորղըզստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:


Հայրենիքում և ԱՄՆ-ում նախկին նախագահի որդին մեղադրվում է տնտեսության և կոռուպցիայի ոլորտի մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ:


Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ քանի որ Ղորղըզստանի և Մեծ Բրիտանիայի միջև արտահանձնման վերաբերյալ համաձայնագիր չկա, ապա բրիտանական կողմը դիտարկում է Մաքսիմ Բակիևի ԱՄՆ-ին արտահանձնելու տարբերակը: