Ղրղըզստանի նախկին նախագահի փախած որդուն ձերբակալել են Լոնդոնում

18:28 • 13.10.12

Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի որդուն՝ Մաքսիմ Բակիևին, Լոնդոնում ձերբակալել է բրիտանական ոստիկանությունը՝ ԱՄՆ-ին արտահանձնելու նպատակով, որը նրան մի շարք մեղադրանքներ է ներկայացրել, և որն էլ հենց նախաձեռնել է նրա ձերբակալությունը, հայտնում է Washington Post-ը:


34-ամյա Մաքսիմ Բակիևը ձերբակալվել է ուրբաթ օրը ցերեկը՝ դավադրության, խարդախության և արդարադատության ընթացքին խոչընդոտելու մեղադրանքներով:

 

Բակիև կրտսերը, սակայն, գրավով բաց է թողնվել. նրա գործով դատավարությունը դեկտեմբերի 7-ին է:

 

Ըստ ղրղըզական աղբյուրների՝ Բակիևին պատկանած ընկերությունները մոտ 80 մլն ԱՄՆ դոլարի հարկերից են խուսափել: Աղբյուրը նշում է, որ Բակիևին շատերը չէին սիրում և գտնում էին, որ հոր իշխանությունից հիմնականում հենց ինքն է շահում: