Հայաստանում ամեն հանցագործ կարող է իրեն քաղաքական հետապնդումների զոհի դեր վերագրել. Արման Մելիքյան
Հայաստանը իրավական պետություն չէ և այստեղ յուրաքանչյուր մարդ իր քաղաքական հայացքների համար կարող է հետապնդվել պետության կողմից, և ամեն հանցագործ կարող է իրեն քաղաքական հետապնդումների զոհի դեր վերագրել: ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը այսօր հրավիրված ասուլիսին նման կերպ արտահայտեց իր դիրքորոշումը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
«Իհարկե արտգործնախարար լինելը չի կարող զանցանքի համար արդարացում հանդիսանալ, բայց դա եվրոպական պետություններում: Կարծում եմ, որ այստեղ որոշակի խնդիրներ կան: Նրանք ասում են, որ այդ գումարներով, որոնք Հանթսմանների ընտանքն է ուղարկել, բացել են անկախ լրատվամիջոց: Սա, եթե ոչ ֆինանսական ակնկալիքներով ներդրում է, ապա քաղաքական ակնկալիքներ կան դրա մեջ: Այս տեսանկյունից ես խնդիր տեսնում եմ»,- ասաց նա։
Արման Մելիքյանը նշեց, որ այս պատմության մեջ չկա իրավացի կամ մեղավոր կողմ: Իսկ որպեսզի գտնվեն այդպիսիք Հայաստանը պետք է գա իրավական դաշտ: «Այսպիսին է այսօր մեր իրականությունը»,-ասաց նա:










