«Մուսուլմանական եղբայրությունը» Երուսաղեմն ազատագրելու համար աշխարհի բոլոր մուսուլմաններին ջիհադի կոչ է արել
Եգիպատական կրոնաքաղաքական «Մուսուլմանական եղբայրություն» կազմակերպությունը՝ ի դեմս հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիի, աշխարհի բոլոր մուսուլմաններին կոչ է արել ազատագրել Երուսաղեմը ջիհադի միջոցով, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Reuters-ին։
Իր խոսքում Բադդին մասնավորապես նշել է, որ «ջիհադի միջոցով Երուսաղեմը ետ վերադարձնելը յուրաքանչյուր մուսուլմանի պարտքն է», միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ հարցում «բանակցություններն ու ՄԱԿ-ն անզոր են»։
Եղբայրության հոգևոր առաջնորդը նախկինում ևս դիմել էր արաբական երկրներին ՝ Իսրայելի դեմ դուրս գալու և միջազգային հանրությանը՝ սիոնիստական վարչակարգի վրա ճնշում գործադրելու խնդրանքով, որի հիմնական նպատակն է ազատագրել Պաղեստինի հողերը։
Իր խոսքում Բադին հատուկ շեշտել է, որ մուսուլմաններն այժմ թևակոխել են մարդկանց ՝ նախևառաջ պաղեստինցիների ազատագրման նոր դարաշրջանը։










