ԱՄՆ-ում կրակ են արձակել Օբամայի նախընտրական շտաբերից մեկի վրա

10:07 • 13.10.12

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղակայված նախընտրական շտաբերից մեկի ուղղությամբ անհայտ անձինք  կրակ են արձակել, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

 

Դենվերի ոստիկանության ներկայացուցիչ Ռաքել Լոպեսը նշել է, որ կրակն արձակվել է այն պահին, երբ շտաբի ներսում մի քանի մարդ է եղել,  սակայն միջադեպի հետևանքով նրանցից որևէ մեկը չի տուժել։ Ամբողջությամբ կոտրվել է շտաբի առաջնամասի պատուհանները։

 

Այժմ դեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։