Էստոնիայում ավտոարշավորդը մխրճվել է ամբոխի մեջ (տեսանյութ)

22:57 • 13.10.12

Էստոնիայում՝ «Սաարեմաայի ավտոարշավին», ռուսաստանցի ավտոարշավորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը՝ վտանգելով երգկրպագուներին, հայտնում է Russia Today-ը:

 

Նա իր Mitsubishi Lancer-ով մխրճվել է հավաքվածների շարքերը: Նրան չի «խոչընդոտել» անգամ մետաղյա դարպասը, որը բաժանում է ավտոուղին և հավաքվածներին:

 

Արտասովոր ՃՏՊ-ի հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց. բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: