Ռուսաստանը Հնդկաստանին մինչև 2015թ. $14 մլրդ զենք կմատակարարի
Ռուսաստանը նախատեսում է Հնդկաստանին մինչև 2015թ. 14 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք և ռազմատեխնիկա մատակարարել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Այսօր նման տեղեկություն է հրապարակել Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Տրուբնիկոովը Ասիական-խաղաղովկիանոսյան ֆորումի շրջանակներում, որը մեկնարկել է Մոսկվայում:










