Ամերիկուհուն 99 տարվա ազատազրկման են դատապարտել երկամյա դստեր ձեռքերը պատին սոսնձելու համար

14:10 • 13.10.12

ԱՄՆ-ի Դալլաս քաղաքի բնակչուհի Ելիզաբեթ Էսկալոնան 99 տարվա ազատազրկման է դատապարտվել ՝ սեփական 2 տարեկան երեխայի ձեռքերը պատին սոսնձելու համար, հայտնում է YahooNews-ը։

 

Դատվճռի ընթերցումից հետո դատավորն ասել է, որ իր որոշումն ուղղակի անհրաժեշտ էր, որպեսզի  մայրն իր  դաժան և շոկային արարքի դիմաց պատժվեր։

 

Հետաքննության արդյունքում պարզվել է նաև, որ մայրը դաժան ծեծի է ենթարկել իր աղջկան՝ Ջոյսլին Կեդիլոյին, ով 4 օր մահվան եզրին՝ կոմայի մեջ է գտնվել։

 

Բացի այդ Էսկալոնայի մյուս երեխաները պատմել են, որ նրանց մայրը փոքրիկ Ջոյսլինին պարբերաբար ծեծի է ենթարկել տարբեր առարկաներով, այն պատճառով, որ երեխան իր բնական կարիքները գիշերանոթում չի հոգացել։
Վերջում մայրը «Սուպեր սոսինձ»-ով կպցրել է աղջկա ձեռքերը տան պատին։