Սիրիացի ընդդիմադիրները պնդում են, որ կառավարական ուղղաթիռ են խփել
Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) հրամանատարությունը ուրբաթ հայտարարել է կառավարական օդուժի ուղղաթիռի ոչնչացման մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ալ Բաշիր» պորտալին:
Ընդդիմադիրների պնդմամբ, ուղղաթիռը խփվել է երկրի հարավի Դերաա շրջանի Մաարհաբա բնակավայրի մոտակայքում:
ՍԱԲ-ի հրամանատարությունը հայտարարում է, որ զինված հակամարտության ընթացքում ապստամբները ոչնչացրել են սիրիական բանակի ավելի քան 60 օդանավ և ուղղաթիռ:










