Աֆղանստանում հարձակման է ենթարկվել փոխնախագահի ավտոշարասյունը
Աֆղանստանի Փարվան նահանգում հարձակման է ենթարկվել երկրի փոխնախագահի ավտոշարասյունը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Մուհամմեդ Քարիմ Հալիլին մեքենայում չի եղել, իսկ հարձակման հետևանքով զոհվել են նրա 8 թիկնապահները։
Ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացրել են «Թալիբան» շարժման զինյալները։
Շարժման կայքէջում տեղադրված տեղեկության համաձայն՝ կան բազմաթիվ վիրավորներ, որոշ տրանսպորտային միջոցներ էապես վնասվել են։ Նրանք հայտնում են, որ փոխնախագահի ճակատագիրը դեռևս հայտնի չէ։










