Ալյասկայի օդանավակայանի ուղևորները տարհանվել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով

16:53 • 14.10.12

ԱՄՆ Անքորիջ քաղաքի (Ալյասկայի նահանգ) Թեդ Սթիվենսի անվան միջազգային օդանավակայանի ուղևորներն այսօր առավոտյան տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է Life News-ը։

 

Հատուկ ծառայություններին ահազանգը ստացվել է ուղևորներից մեկից։ Տղամարդը հայտնել է, որ ստուգում անցած ճամպրուկներից մեկում ռումբ կա։

Բոլոր ուղևորները տեղափոխվել են հարևան տերմինալ։ Ստուգվել են բոլոր ուղեբեռները։ Իշխանությունների խոսքով՝ պայթյունավտանգ իրեր չեն հայտնաբերվել։


Խառնաշփոթի մեղավորը ձերբակալվել է։

Ստուգումների ժամանակահատվածում օդանավակայանը միայն ընդունել է ինքնաթիռների, սակայն այնտեղից թռիչքները հետաձգվել են։