Մերձմոսկովյան շրջանում հարսը մահացել է հենց հարսանիքի ժամանակ
ՌԴ Մոսկովյան մարզում այս գիշեր հարսը մահացել է սեփական հարսանիքի ժամանակ, հայտնում է Life News-ը։ Գիշերը ժամը 1.00-ի սահմաններում 32-ամյա հարսը՝ Օլգա Կուրդյուկովան, դուրս է վազել հարսանյաց սրահից և վրաերթի ենթարկվել։
«Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ հարսը փրկվելու շանս չուներ»,- հայտնել են իրավապահները՝ հավելելով, որ մարդասպան վարորդը ձերբակալվել է։ Նա եղել է սթափ վիճակում, իսկ վրաերթի է ենթարկել, քանի որ մթության մեջ ուշ է նկատել հարսին ու չի հասցրել արգելակել մեքենան։
Օլգայի համար սա երկրորդ ամուսնությունն էր։ Յոթ տարի հանդիպելուց հետո զույգը որոշել էր օրինականացնել հարաբերությունները։
Իրավապահները Life News-ին հայտնել են, որ հարսանեկան արարողության ժամանակ զույգը հերթական անգամ վիճել է, և հարսը որոշել է գնալ տուն։










