Թուրքական բանտում երիտասարդ դատապարտյալները խմբակային ինքնասպանության փորձ են կատարել
Դիարբեքիրի բանտում դատապարտյալները խմբակային ինքնասպանության փորձ են արել:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, ինքնասպանության փորձի հետևանքով 7 դատապարտյալ տեղափոխվել է հիվանդանոց։ Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը տեղեկացրել է, որ 18-21 տարեկան դատապարտյալներից 6-ը մեծ քանակությամբ ցավազրկող դեղ է ընդունել, իսկ 1-ը՝ կտրել երակները։
Նրանցից 5-ը բուժում ստանալուց հետո դարձյալ տեղափոխվել է բանտ, իսկ 2-ի բուժումը դեռ շարունակվում է։










