«Էրեբունիում» ցուցադրվել է Երևանի հիմնադրման պատմության բեմականացումը (լուսանկարներ, տեսանյութեր)

13:32 • 14.10.12

Էրեբունի-Երևան 2794-ամյակին նվիրված տոնական բուն միջոցառումները մեկնարկել են «Էրեբունի» արգելոց-թանգարանի հարակից հրապարակում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամների ու հազարավոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ՝ հետևել է բեմականացված ներկայացմանը, որի ընթացքում թատերական ու պարային խմբերի մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը ՝ Էրեբունու հիմնադրման օրվանից մինչ մեր օրերը։


Թատերական բեմականացումն ավարտվել է Էրեբունի Երևանի օրհներգով։


Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շփվել է տոնակատարության մասնակիցների հետ, շնորհավորել նրանց և հաճելի տոնական օր մաղթելով առաջարկել առավել ակտիվ ու անմիջական մասնակցություն ունենալ տոնական բոլոր միջոցառումներին ու օրը վերածել իսկական տոնախմբության։


Հանդիսության մասնակիցներն իրենց հերթին շնորհավորել են քաղաքապետին և վստահեցրել , որ սիրելի քաղաքի տոնը հիրավի նաև իրենց տոնն է, Երևանն էլ, իսկապես, իրենց սրտի մայրաքաղաքը, ուստի իրենք ամեն ինչ կանեն , որ տոնը լիարժեք համաժողովրդական լինի։