Հրավառության հետևանքով հրդեհ` Տրանսպորտի նախարարության և «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցի տանիքում (լուսանկարներ)

22:04 • 14.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:


Ըստ ԱԻՆ կայքի՝
դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերոնշյալ շենքի տանիքում բռնկվել են հրավառության արկղերը:


Հրդեհը
մեկուսացվել է ժամը 22.06-ին, մարվել՝ 22.18-ին: Այրվել է 2 քմ մակերեսով արկղ: Շենքի տանիքն անվնաս է մնացել:


Նույն օրը՝ ժամը
21.46-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել: Հրդեհի օջախը գտնվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում:


Դեպքի
վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.52-ին, մարվել՝ 21.58-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով: