Վրաստանի 11 ընտրատեղամասերում կրկնակի ընտրություններ են անցկացվում
Վրաստանի 11 ընտրատեղամասերում այսօր մեծամասնական համակարգով կրկնակի ընտրություններ են տեղի ունենում։
Դրանք իրականանում են «Վրացական երազանք» կոալիցիայի բողոքարկումների հիման վրա։
Խաշուրիում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուն հանել է թեկնածությունը՝ պայմանավորելով այն «Վրացական երազանքի» կողմից իրականացվող «ճնշմամբ»։
«Վրացական երազանք» կոալիցիան խորհրդարանում ստացել է մեծամասնական ընտրակարգով նախատեսված տեղերից 39-ը, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած կուսակցությունը՝ 34-ը։
Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի 1-ին կայացած ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» 83 պատգամավորական մանդատ ունի, իսկ «Միացյալ ազգային շարժումը» 69 մանդատ։
Ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են հոկտեմբերի 20-ին։










