Առատ ձյունը կաթվածահար է արել Իռկուտսկ-Չիտա մայրուղու երթևեկությունը
Բուրիատիայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել Մ-55 դաշնային ավտոմայրուղու 232-ից 240-րդ կմ-ն ընկած հատվածի (Իռկուտսկ-Չիտա) երթևեկությունը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ընդհանուր առմամբ կուտակվել է մոտ 200 մեքենա։
«Տեղացած ձյունը հասնում է ծնկներիս»,- ասել է գործակալության աղբյուրը։
Խնդրահարույց վայրում աշխատում են ձյուն մաքրող մեքենաները՝ երթևեկությունը վերականգնելու համար։










