Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների օրը
Իսրայելում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունվարի 22-ին, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
«Նախարարների կաբինետը հավանության է արժանացրել Կնեսետի ընտրությունները 2013թ.-ի հունվարի 22-ին անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը»,- հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին վարչապետ և իշխող «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր երկուշաբթի, այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում «եկել էր այն եզրահանգման, որ ստեղծված իրավիճակում 2013թ.-ի համար պատասխանատու բյուջե ընդունելն անհնար է»։
Ընտրությունները 2013-ի հոկտեմբերի փոխարեն ավելի վաղ անցկացնելու համար Կնեսետը պետք է քվեարկի խորհրդարանն ազատ արձակելու օգտին։
Ձմեռային նստաշրջանի առաջի նիստը կայանալու է վաղը։










