Լիտվայում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններն ու նոր ԱԷԿ կառուցելու վերաբերյալ հանրաքվեն
Լիտվայում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններն ու նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ հանրաքվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Սեյմում հայտնվելու համար պայքարում է 1 927 պատգամավորի թեկնածու։ Քվեարկության արդյունքում կընտրվի 141-ը՝ 71-ը՝ մեծամասնական, իսկ 70-ը՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցում է 27 կուսակցություն, սակայն նրանցից միայն 17-ը, ներառյալ՝ 4 կուսակցություն կոալիցիայի կազմում, ընտրություններին մասնակցում են կուսակցական ցուցակներով։
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 մլն 579 հազ 466 մարդ։










