Մավրիտանիայում զինվորական պարեկը պատահմամբ կրակել է նախագահի վրա

11:05 • 14.10.12

Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ ուլդ Աբդել Ազիզը հրազենային վիրավորումով հոսպիտալացվել է։ Ինչպես հայտնում է BBC-ն, նախագահի ավտոշարասյան ուղղությամբ պատահմամբ կրակ է բացել զինվորական պարեկը։

Առաջնորդը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Երկրի հաղորդակցության նախարար Համդի ուլդ Մահջուբը հայտարարել է, որ նախագահը հրազենային վնասվածք է ստացել ձեռքի շրջանում։


«Վերադառնալով մայրաքաղաք՝ նախագահի ավտոշարասյունը կրակահերթի է ենթարկվել զինված պահակախմբի կողմից, քանի որ նրանք չեն հասկացել, թե ով է իրենց առջև»,- ասել է նախարարը։

 

Աբդել Ազիզն իշխանության է եկել 2008թ-ին, ռազմական հեղաշրջման արդյունքում։