Մավրիտանիայի վիրավորված նախագահին վիրահատել են
Մավրիտանիայի՝ սխալմամբ վիրավորված նախագահ Մուհամմեդ Ուլդ Աբդել Ազիզը տեղափոխվել է երկրի մայրաքաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նախագահի մարմնից հեռացրել են պարկուճը, և այժմ նրան տեղափոխելու են Ֆրանսիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու համար։
Հիշեցնենք, որ նախագահի ավտոշարասյան ուղղությամբ պատահմամբ կրակ էր բացել զինվորական պարեկը։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։










