ԱՄՆ նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությամբ առաջատար է Օբաման.էքզիթ-փոլ
Էքզիթ- փոլի արդյունքներով՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունից հետո առաջատար է գործող նախագահ Բարաք Օբաման։ Դեմոկրատ Օբաման իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիից առաջ է մոտ 30% ձայնով, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Վերջին շաբաթների տվյալների համաձայն՝ Օբաման հավաքել է 59% ձայն, այն դեպքում, երբ Ռոմնին՝ ընդամենը 31%:
Ըստ Reuters-ի՝ վաղաժամկետ քվեարկել է շատ քիչ թվով ընտրող՝ ընտրողների ընդհանուր թվի մոտ 7%-ը։
Օբամայի նախընտրական շտաբից հայտնել են, որ Օբաման առաջատար է Այովայում և Օհայոյում, այլ նահանգներում նա նույնպես առաջատար է, սակայն քիչ տարբերությամբ։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին:










