Նախագահը մասնակցել է Երևանի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը

13:43 • 14.10.12

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող հրապարակում ներկա են գտնվել մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը՝ քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերականացված ներկայացմանը:


Ինչպես տեղեկացնում են նախագահական գրասենյակից, Սերժ Սարգսյանն այսօր կմասնակցի «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում մայրաքաղաքում կազմակերպված այլ միջոցառումների ևս: