Սիրիայում բախումների հետևանքով նվազագույնը 18 մարդ է զոհվել
Սիրիայում բախումների հետևանքով այսօր նվազագույնը 18 մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդին։
Իրավապաշտպանները հաստատել են, որ սիրիական ռազմաօդային ուժերը կրակ են բացել Մաարեթ էն Նուուման քաղաքում (գտնվում է Իդլիբ նահանգում)՝ նպատակ ունենալով վերադարձնել ապստամբների կողմից գրավված քաղաքի հսկողությունը։
Նրանց տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է նվազագույնը 4 ընդդիմադիր, 3-ն էլ զոհվել են Հալեպի նահանգում։
Միևնույն ժամանակ, սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ կառավարական ուժերը Հալեպում սպանել են «տասնյակ ահաբեկիչների»։










