Թուրքիան փակում է օդային տարածքը սիրիական ինքնաթիռների համար

22:00 • 14.10.12

Թուրքիայի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը սիրիական քաղաքացիական ինքնաթիռների համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Associated press գործակալությանը։


Այս քայլը Թուրքիան ձեռնարկել է ի պատասխան պաշտոնական Դամասկոսի՝ թուրքական քաղաքացիական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու մասին հայտարարության։


Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարության այս որոշումը  գործում է երեկ գիշերվանից։ Սիրիական կողմի նման որոշման պատճառ է դարձել Անկարայում Մոսկվա-Դամասկոս թռիչքն իրականացնող ինքնաթիռի ստիպողաբար հարկադիր վայրէջքը։