Տարոն Մարգարյանը «սրտով» շնորհավորել է երևանցիներին՝ Երևանի 2794-ամյակի կապակցությամբ

00:31 • 14.10.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է Երևանցիներին՝ Հայաստանի մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Հարգելի համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ մեր սրտի մայրաքաղաք Երևանի 2794-րդ տարեդարձը»,- գրել է Տարոն Մարգարյանը:


Նա նաև իր շնորհավորանքին կցել է Երևանի այս տարվա կարգախոսին՝ «Իմ սրտի մայրաքաղաք»-ին համահունչ մի լուսանկար։
 

Նշենք, որ արդեն այսօր մայրաքաղաքի տարբեր համայնքներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք մեկնարկելու են ժամը 12-ին՝ Էրեբունու թանգարանի մոտից սկսվող քայլերթով և ավարտվելու են Հանրապետության հրապարակում երեկոյան նախատեսված ճոխ համերգով և հրավառությամբ։