Կոտրված մատ, պատանդ, լցոնումներ. ՌԴ ՏԻՄ ընտրություններն ուղեկցվում են սկանդալներով

16:24 • 14.10.12

Ռուսաստանի Դաշնության 77 մարզերում այսօր մեկնարկած տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են թեկուզ ոչ ընտրողների բարձր մասնակցությամբ, սակայն արկածներով, հայտնում է Новый регион-ը։



Մարզերից առավոտից ստացվում են ընտրատեղամասերում խախտումների մասին տեղեկություններ։ Օրինակ՝ Տուլայի մարզում կոտրել են քվեաթերթիկների լցոնում թույլ չտված ակտիվիստի մատը, իսկ Սարատովի մարզում կարճ ժամանակով պատանդ է վերցվել ընտրական հանձնաժողովի կին քարտուղարը։

 

Մի տղամարդ քվեախցիկից դուրս է եկել դանակը ձեռքին ու սպառնացել կնոջը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բանակցություններ են վարել «ահաբեկչի» հետ, որի արդյունքում հաջողվել է համոզել տղամարդուն բաց թողնել կնոջը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։


Խիմկիում էլ թեկնածուները դատարան են դիմել՝ մեղադրելով միմյանց անարդար խաղի մեջ։