Անկարան Կիևին ռուսական գազից հրաժարվելու հնարավորություն է տալիս

21:27 • 14.10.12

Թուրքիան հնարավորություն է տալիս, որ Ուկրաինան ևս մասնակցություն ունենա Տրանսանատոլիական (TANAP) գազամուղի կառուցմանը, որը պետք է Ադրբեջանից Թուրքիայով դեպի Եվրոպա հասնի:

Այս մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին «Դեն» պարբերականին տված հարցազրույցում, որը ներկայացնում է MIGnews.com-ը:


«Թուրքիան ամբողջովին աջակցում է մեզ այդ նախագծին ներգրավվելու հարցում: Այժմ բանակցություններ են ընթանում Ադրբեջանական կողմի հետ, քանի որ նրանց է բաժնետոմսերի 80%-ը, և մենք կարող ենք ներգրավվել նրանց քվոտայի հաշվին»,– ասել է դեսպանը:


«
Տեխնիկական հնարավորություններ կան մեր խողովակները, մեր սարքերը և կոմպրեսորները մատակարարել խողովակաշարի շինարարության համար», - ավելացրել է դեսպանը:


Նրա
խոսքով, նախագիծը Եվրոպական միության կողմից է խրախուսվում, քանի որ եվրոպական երկրներին տարեկան 16 մլրդ խմ կասպիական գազ կհասցնի:


Ըստ
դեսպանի, խողովակաշարի շահագործումից հետո Ուկրաինան կկարողանա այդտեղից գազ ստանալ:


Հիշեցնենք
, որ 2012թ. հունիսի 26-ին Ադրբեջանը և Թուրքիան պայմանավորվել են Տրանսանատոլիական (TANAP) գազամուղի կառուցման վերաբերյալ:

Նախնական գնահատմամբ, խողովակաշարի կառուցումը մոտ 7 մլրդ ԱՄՆ դոլար կարժենա: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2014թ. և ավարտել 2018թ.: