Ուլան Բատորում ապամոնտաժել են Լենինի արձանը

13:11 • 14.10.12

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում ապամոնտաժել են Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը, որը կանգնեցվել էր քաղաքի կենտրոնում 58 տարի առաջ, հայտնում է BBC-ն։

 

Ապամոնտաժման մասին որոշումն ընդունել է Ուլան Բատորի քաղաքապետը՝ Դեմոկրատական կուսակցության անդամ Բատ Ուուլը։

Մեկնաբանելով որոշումը՝ քաղաքապետը հայտարարել է, որ Լենինի ու Ստալինի կառավարման տարիներին քաղաքական ճնշումների զոհ են դարձել հազարավոր մոնղոլներ։

 

Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ արձանը վաճառքի կհանվի աճուրդում։

 

Արձանի փոխարեն իշխանությունները մտադիր են կանգնեցնել նոր հուշարձան՝ նվիրված 2008թ.-ի զանգվածային անկարգությունների զոհերի հիշատակին։