Արագածոտնի Սարալանջ գյուղում գայլերը 12 ոչխար են հոշոտել
09:27 • 14.10.12
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.25-ին, տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 14-ի ժամը 04.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում գայլերը հոշոտել են 12 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար)։
Ըստ ԱԻՆ կայքի՝ անասուններն այդ պահին եղել են Մ. Արշակյանին, Հ. Ավետիսյանի և Զ. Ավետիսյանին պատկանող անասնագոմերում։
Placeholder










