Երևանի օրվան նվիրված երեկո է կազմակերպվել Սանկտ Պետերբուրգում

22:09 • 14.10.12

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում հոկտեմբերի 13-ին Ռուսական ազգային գրադարանի շենքում կայացել է մշակութա-կրթական միջոցառում նվիրված Երևանի օրվան, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը` հղում կատարելով «Պերերբուրգի հայերի լրատու» թերթին:


Թերթտեղեկություններով, երեկոյի սկզբում գրադարանի Ազգային գրականության բաժնում հյուրերը ծանոթացել են այն հեղինակների գործերին, ում կյանքը և արվեստը անբաժանելիորեն կապված էր Երևանի և Պետերբուրգի հետ:


Դրանից հետո հավաքվածների ուշադրությանն է ներկայացվել Երևանի աշխարհագրական դիրքի, պատմության և վարչական կառուցվածքի վերաբերյալ զեկույցը, որը նախապատրաստվել էր «Պետերբուրգի հայերի լրատու» թերթի խմբագիր Ալեքսանդր Նազարովի կողմից:


Ազգային գրականության բաժնի ղեկավար Շուշաննա Ժաբկոն պատմել է, Երևանում կայացած, գրադարանավարների համահայկական գիտաժողովի մասին:

 

Հայաստանի և Երևանի մասին իրենց տպավորություններն են պատմել միջոցառման այլ մասնակիցներ: