Երևանը՝ տոնական. Զառան «Դլե յաման» է երգում, երիտասարդները՝ «Երևան» են վանկարկում (տեսանյութեր)

14:54 • 14.10.12

Մայրաքաղաք Երևանում տոնական տրամադրությունն ամենուր է: Երիտասարդական շքերթները մեկը մյուսին փոխարինելով և «Երևան» վանկարկելով՝ դրոշներով անցունում են կենտրոնական փողոցներով:


Հեծանվորդները հրապարակում իրենց մեկնարկին են սպասում, և օգտվելով մեքենաններից ազատված փողոցներից՝ հեծանիվով պտույտներ տալիս:


Հանրապետության հարպարակում երեկոյան սպասվող գալա համերգի վերջին փորձն է: Ռուսաստանից ժամանակ երգչուհի Զառան երգում է «Դլե Յաման»: Զառայի տխուր երգը չի խանգարում Հրապարակում հավաքվածների ուրախ տրամադրությանը և բացականչություներին:


Լսողական խնդիրեր ունեցող մի խումբ երիտասրադներ նույնպես տոնին մասնակից են: Նրանք հրապարակով անցնելով իրենց բաժին միջոցառման են պատրաստվում մասնակցել:



Տոնական միջոցառումները՝ նախատեսված բոլոր նախասիրությունների համար՝ շարունակվում է, առանց մեկը մյուսին խանգարելու: