Աֆրիկյան միությունն առաջին անգամ կին է գլխավորել
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին նախարար Նկոսազանա Դլամինի-Զուման երդում է տվել՝ որպես Աֆրիկյան միության նոր ղեկավար, հայտնում է korrespondent.net-ը։
Դլամինի-Զուման ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի նախկին կինն է, ով դարձել է այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։
Որպես Աֆրիկյան միության նախագահ՝ նա կղեկավարի աշխարհամասի առավել սուր խնդիրների լուծման ուղիների որոնման աշխատանքները, ներառյալ՝ Մալիի և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կոնֆլիկտները։
Իր քաղաքական կարիերայի ընթացքում Դլամինի-Զուման ղեկավարել է առողջապահության, միջազգային հարաբերությունների և ներքին գործերի նախարարությունները։










