Աթենքում մի կին կրակ է բացել դատարանի շենքում. կան տուժածներ
Աթենքի դատարանի շենքում մի կին կրակ է բացել, ինչի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածները սպասում էին հարցաքննման իրենց հերթին։ Այժմ տուժածները հոսպիտալացված են. նրանցից մեկի վիճակը ծանր է։
Հունական որոշ լրատվամիջոցներ էլ տեղակացնում են, որ միջադեպի հետևանքով 1 մարդ է զոհվել, ինչը, սակայն, իրավապահները չեն հաստատում։










