Ավտովթար Սպիտակ-Երևան ճանապարհին. կա 1 զոհ
09:54 • 15.10.12
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարի 4-րդ կմ-ին «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՌԵՆՈ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Ինչպես Tert.am-ը տեղեկացավ ոստիկանությունից, պատահարի հետևանքով «ԳԱԶ-21»-ի վարորդը` 72-ամյա Սամվել Խոսրովյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Placeholder










