Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում
Հոկտեմբերի 14-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ճանապարհի 7-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Ոստիկանույթյունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ից 07.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել, ինչի հետևանքով վարորդ 34-ամյա Խաժակ Մհոյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:










