Ադրբեջանում երկրաշարժի հետևանքով 1 մարդ է զոհվել
Ադրբեջանում հոկտեմբերի 14-ին գրանցված երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Բալաքենի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկին։
Քորտալ գյուղի բնակչուհի, 1936թ. ծնված Զինադովա Հաջաբանուն գլխուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիշերը մահացել է։
Հիվանդանոցից հայտնել են, որ երկրաշարժի ընթացքում գրանցվել է 40 կանչ, 5 մարդ դիմել է բժիշկների օգնությանը։
Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջաններում նախօրեին գրանցվել է մի քանի ստորգետնյա ցնցում, որոնք հատկապես զգացվել են Բալաքենի և Զագաթալի մարզերում։










