Չինաստանում հրավառությունը քաոսի պատճառ է դարձել. 151 տուժած (տեսանյութ)

21:30 • 15.10.12

Այս կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, Չինաստանի Չժեջան նահանգում Հանչժոու լճի հրավառությունը տխուր ավարտ է ունեցել, գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով, որ տոնական հրավառությունը անսպասելի քաոսի պատճառ է դարձել , ինչից 151 մարդ է տուժել:

 

Հրավառությունը, ըստ աղբյուրի, «ոսկու գույնով ու հրով պայթել է ոչ թե ամբոխի գլխավերևում, այլ գետնին՝ ամբոխի մեջ»: Ըստ China Daily-ի հրավառությունը տեսնելու է եկած եղել 1 մլն մարդ, իսկ անվտանգության միջոցառումներ ձեռնարկված չեն եղել:

 

Չինական աղբյուրը նշում է, որ միջադեպից հետո հրավառությունը շարունակվել է, ասես ոչինչ էլ չէր եղել: