Վրաստանում իշխանության փոխանցման գործընթացի ժամանակ տեղի է ունեցել առաջին կոնֆլիկտը. Взгляд

14:06 • 15.10.12

Վրաստանում «Միացյալ ազգային շարժման» կողմից իշխանությունը «Վրացական երազանք» կոալիցիային փոխանցելու գործընթացի ժամանակ գրանցվել է առաջին կոնֆլիկտային իրավիճակը, հայտնում է «Վզգլյադ»-ի թղթակիցը Թբիլիսիից։

 

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում նախատեսված կողմերի աշխատանքային խմբերի հանդիպումը տապալվել է, քանի որ նախարարության ներկայիս աշխատակիցներն ի նշան բողոքի լքել են գերատեսչությունը։

 

Նրանք հայտարարել են, որ «չեն հանդուրժի սպառնալիքներ և ապակառուցողական երկխոսություն» նոր իշխանության ներկայացուցիչների կողմից։

 

Նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիային ուղղված հայտարարության մեջ ասված է. «Խնդրում ենք ուղարկել առավել  իրավասու, կոռեկտ և պրոֆեսիոնալ մարդկանց»։

 

«Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները նշում են, որ դա սադրանք է նախարարության աշխատակիցների կողմից։