Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը թռիչքը շարունակելու իրավունք է ստացել
Հայաստանից Հալեպ մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը, որը վայրէջք էր կատարել Էրզրումում, իրավունք է ստացել շարունակելու ճանապարհը, տեղեկացնում է «Հուրրիյեթը»։
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլեթ Առընչը տեղեկացրել է, որ օդանավակայանում ուղեբեռը զննության չի ենթարկվել։
Առընչն ասել է, որ ինքնաթիռում միայն մարդասիրական բեռ է եղել և օդանավը ճանապարհը շարունակելու իրավունք է ստացել։
Հիշեցնենք, որ սկզբում տեղեկություն էր տարածվել, թե ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, սակայն ավելի ուշ թե հայկական կողմը, թե Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրեցին, որ վայրէջքը նախապես համաձայնեցված և պլանավորված է եղել։










