ԵՄ-ն մինչև 2020թ. Վրաստանին 670 մլն եվրո կհատկացնի, եթե երկիրը շարունակի եվրոպական ինտեգրացման ուղին
Վրաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը հայտարարել է երկրին մինչև 2020թ. 670 մլն եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու ԵՄ-ի մտադրության մասին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Այդ գումարի մի մասը նախատեսված կլինի պետական բյուջեին հատկացնելու, մյուսը` երկրում մի շարք նախագծերի իրականացման համար, այդ թվում և գյուղատնտեսության ոլորտում:
Ինչպես այսօր հայտարարել է Դիմիտրովը, 2014թ. մինչև 2020թ. ԵՄ-ի Վրաստանի հետ համագործակցության նոր նախագիծ է կազմվել:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Եվրոպական Միությունը ընդունում է Վրաստանի մղումը դեպի եվրոպական ինտեգրացիան, և հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքում հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի ձևավորվելիք նոր կառավարությունը կշարունակի «այդ դժվարին ճանապարհը»:










