Եվրոպական Միությունը փակում է օդային տարածքը սիրիական ինքնաթիռների համար

15:23 • 15.10.12

Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության արտգործնախարարների նիստի ընթացքում ընդունվել է Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական՝ 18-րդ փաթեթը, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

 

Նոր պատժամիջոցներով արգելվում է սիրիական ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքը ԵՄ տարածքով, ինչպես նաև Սիրիա զենք տեղափոխող այլ երկրների օդային և ծովային փոխադրամիջոցների ապահովագրումը ԵՄ տարածքում։

 

Բացի այդ, ընդլայնվել է սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց «սև ցուցակը», որոնց տեղաշարժը ԵՄ տարածքում սահմանափակվում է, ինչպես նաև սառեցվում են նրանց ակտիվները։ Նոր ցուցակում 28 պաշտոնյա է ընդգրկվել։
 

Այսպիսով՝ Եվրոպական Միության պատժամիջոցները տարածվում են Բաշար ալ Ասադի և նրա շրջապատի 181 մարդու վրա։