Լիտվայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը

09:12 • 15.10.12

Լիտվայի խորհրդարանական ընտրություններում, որ կայացել էին երեկ, առաջատար է ընդդիմադիր «Աշխատանքի կուսակցությունը»։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այն հավաքել է ձայների 24.48%-ը։

Արդեն հաշվվել են 2017 տեղամասերից 1053-ի քվեաթերթիկները։
 

Երկրորդ տեղում նույնպես ընդդիմադիր «Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն» է՝ ձայների 19.49% արդյունքով։
 

Իշխող կոալիցիային աջակցություն են հայտնել ընտրողների 11,63%-ը։

Լիտվայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում երկու փուլով։ Երեկ՝ հոկտեմբերի 14-ին ընտրել են համամասնական կարգով։ Մեծամասնական համակարգով ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին։
 

Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5, իսկ կոալիցիաները՝ 7% արգելքը։