Ռուսաստանում միգրանտների համար սոցիալական ադապտացիայի կենտրոններ կբացվեն

20:00 • 15.10.12

Ռուսաստանի հասարակական պալատը ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության համաձայնեցմանն է ուղարկել միգրանտների համար նախատեսված սոցիալական ադապտացիայի կենտրոնների ցանցի նախագիծը, հաղորդում է Life News-ը:


Հասարակական պալատի մտահաղացման համաձայն, երկրում մոտ ժամանակներս պետք է ստեղծվեն կենտրոններ բաղկացած դպրոցներից, դեղատներից, վարսավիրանոցներին և բուժկետերից, որոնք պետք է սպասարկեն ԱՊՀ-ից ՌԴ ժամանած աշխատողներին:


Նախագիծը բաժանվում է 12 կառույցների և համալիրների ԱՊՀ-ից ժամանած մարդկանց համար:
Ամեն կենտրոնում աշխատողը կկարողանա իրավաբանական օգնություն և աշխատանքի տեղավորման աջակցության ստանալ: Բացի այդ նախատեսվում է բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ ստեղծել, որոնք մասնագիտացած կլինեն սկսած թերապիայից և մերսումից, մինչև վիրահատություն:


Կենտրոններին կից նախատեսվում է ստեղծել կրթական համալիրներ ռուսաց լեզվի ուսուցման դպրոցով, համակարգչային դասարաններով և էլեկտրոնային գրադարանով: Դրանցում տեղակայված կլինեն բնակվարձակալության գործակալություններ, որոնք կաջակցեն նորեկներին կացարանով ապահովելու հարցում:


Նախագծում ներառված կլինի նա միկրովարկավորում, այսինքն մինչև 3 ամիս տևողությամբ վարկերի տրամադրում, ինչը կօգնի Ռուսաստանում գտնվելու առաջին փուլում հաղթահարել դժվարությունները: