Բնապահպանության նախարարությունը 350.000 դրամի տուգանքներ է նշանակել

10:52 • 15.10.12

2012 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 88.500 դրամ հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։

 

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58.000 դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառի ապօրինի հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 70.000 դրամ գումարի չափով և հաշվարկվել է 30.000 դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 30.000 դրամ գումարի չափով:

 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

 

Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Ապօրինի որս

 

Գեղարքունիքի ՏԲ բաժնի աշխատակիցների և ոստիկանության կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 22.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:


Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.4 մլն դր. գումար: