Տրիպոլիի բանտից զանգվածային փախուստ է իրականացվել
Լիբիայի մայրաքաղաքի կալանավայրերից մեկից զանգվածային փախուստ են իրականացրել ազատազրկվածները, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով արաբական լրատվամիջոցներին:
Ազատության մեջ են հայտնվել «Ալ Ջադիդա» ուղղիչ հիմնարկում պահվողների մեծ մասը` ավելի քան 100 մարդ:
Երկրի անվտանգության ուժերը որոնման աշխատանքներ են ծավալել: Ստացվող տեղեկությունների համաձայն նրանցից 64-ը արդեն հայտնաբերվել և ձերբակալվել են իրավապահների կողմից:
Ականատեսների վկայության համաձայն, փախուստի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Տրիպոլիի արվարձանում գտնվող «Ալ Ջադիդա» բանտից վեր է խոյացել հրդեհ և թանձր ծուխ:










