Մարինա Գոլուբի մահվան պատճառ դառած ՃՏՊ-ի ենթադրյալ մեղավորը ձերբակալվել է Մոսկվայում

21:04 • 15.10.12

Ճանապարհատրանսպորտային պատահարի ենթադրյալ մեղավորը, որից զոհվել է ռուսական թատրոնի և կինոյի ականավոր դերասանուհի, հայտնի հաղորդավարուհի Մարիա Գոլուբը, Ալեքսեյ Ռուսակովը Մոսկվայի դատարանի որոշմամբ կալանավորվել է մինչև դեկտեմբերի 10-ը, հաղորդում է BBC-ն:


Դատախազությունը դատարանին միջնորդել է ձերբակալության որոշում կայացնել՝ պնդելով, որ մոսկվացին կարող է նորից թաքնվել իրավապահներից:


«Ես նախևառաջ ուզում եմ ներողություն խնդրել զոհվածի հարազատներից: Միջնորդության վերաբերյալ` թող դատարանը որոշի, ես չեմ պատրաստվում խոչընդոտել ոչ՜ քննությանը, ոչ՜ այլ մեկին»,- ասել է Ռուսակովը դատարանում:


Քննչական մարմինների մոտ առկա նախնական տվյալների համաձայն, Ալեքսեյ Ռուսակովը, վարելով Cadillac մակնիշի մեքենա անցել է կարմիր լույսի արգելող ազդանշանից հետո և բախվել «Հյունդայ» մակնիշի ավտոմեքենային, որում գտնվել են դերասանուհին և վարորդը, ովքեր երկուսն էլ մահացել են վթարից: