Սիրիայում հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 30 հազարի. ՄԱԿ
Սիրիայում 2011թ. մարտից սկիզբ առած հակամարտության հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 30 հազարի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ նույն թիվն էին հաղորդում սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
«Սիրիայում հակամարտությունը առավել արյունահեղ է դարձել: Դրա հետևանքով զոհվել է արդեն մոտ 30 հազար մարդ, - ասել է Ֆելտմանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքին նվիրված բաց նստաշրջանին: - Բոլոր այս տառապանքներից հետո պետք է հասկանալ, որ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով: Մեր առաջնահերթությունը` քաղաքական լուծումն է»:
Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմադիր գրոհային խմբավորումների միջև բախումները չեն դադարում արդեն ավելի քան 19 ամիս:










