Վիետնամի հարավում դպրոցները փակվել են. ֆերմաներից մեկից կոկորդիլոսներ են փախել

18:34 • 15.10.12

Վիետնամի հարավում ֆերմաներից մեկից կոկորդիլոսները փախել են, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։ 


Ինչպես նշում է գործակալությունը, ֆերմայի հարակից դպրոցները փակվել են։ Այսօր երեխաներին թույլատրվել է չհաճախել դպրոց։


Էկոլոգիական գերատեսչությունից բացատրել են, որ կոկորդիլոսների փախուստը կատարվել է ֆերմայի՝ անձրևաջրերի հետևանքով պատերից մեկի փլուզման պատճառով։


Փախուստի դիմած կոկորդիլոսների հստակ թիվը չի նշվում, սակայն գործակալությունը նշում է, որ մասնագետներին հաջողվել է գտնել 60-ին։


Ֆերմայում կոկորդիլոսների ընդհանուր թիվը 580-ն էր։


Մարդկանց վրա հարձակումների մասին տեղեկություններ չեն եղել։